Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Եթե կան հոդերի հետ կապված խնդիրներ
Շատերը, «արթրոզ» ախտորոշումը լսելով` սարսափում են` պատկերացնելով շարժումների սահմանափակում կամ, որ ավելի ահավոր է, «կալանք» 4 պատի մեջ, հաշմանդամություն: Ինչո՞ւ, որովհետև արթրոզը կամ հոդաբորբը նորմալ շարժումը խոչընդոտող ցավ է:
Երբեք հուսահատվել պետք չէ: Այդ վատ սցենարներն իրականություն կարող են դառնալ, եթե ժամանակին բուժում ու համապատասխան միջոցառումներ չձեռնարկվեն: Իսկ եթե ինքներս մեզ սիրելով ու հարգելով` ժամանակին հոգ տանենք, ապա մռայլ սցենարները պարզապես տեղ չեն գտնի մեր կյանքում: Իսկ դրա համար պետք է իմանալ, թե ասենք` ինչ են սիրում մեր հոդերը, և ինչպես է ֆիզիկական ակտիվությունն ազդում օրգանիզմի վրա
Հոդը երկու կամ մի քանի ոսկրերի շարժուն միացություն է, որի մակերեսը ծածկված է աճառային հյուսվածքով: Այն երկու կարևոր գործառույթ է կատարում. թույլ է տալիս ոսկրերին մեկը մյուսի նկատմամբ սահուն շարժվել ու մեղմացնել շարժումը: Դրա շնորհիվ է, որ առողջ հոդը դիմանում է մեծ ծանրություններին:
Արթրոզի դեպքում աճառային հյուսվածքն աստիճանաբար քայքայվում է, ու դրա հետ հոդի հնարավորությունները նույնպես նվազում են: Եթե այդ հանգամանքը հաշվի չառնվի ու ծանրաբեռնվածությունը հոդերի վրա շարունակվի, ապա հիվանդությունը շատ արագ կզարգանա: Ուստի, երբ «արթրոզ» է ախտորոշվում, ապա պետք է հոդի աշխատանքը հնարավորին թեթևացնել:
Եթե «տուժածը» ծնկի կամ կոնքազդրային հոդն է, ապա պետք է հրաժարվել ծանրություն բարցրացնելուց, վազքից, թռիչքից, ծալած ծնկներով նստելուց: Որոշ դեպքերում նույնիսկ քայլքի համար առաջարկվում է ձեռնափայտ օգտագործել բեռնվածությունը թուլացնելու նպատակով: Եթե ախտահարված են ձեռքի մատները, ապա չի կարելի մանր գործեր կատարել, օրինակ` քամել սպիտակեղենը…
Սակայն դա չի նշանակում, որ արթրոզով հիվանդի կյանքում ընդհանրապես պետք է շարժում չլինի, այլ ընդհակառակը, տուժած ներհոդային աճառը խիստ սնման կարիք ունի: Ու դա հնարավոր է ապահովել, եթե հոդի շրջանում արյան լավ մատակարարում լինի: Դրա համար ակտիվություն է պահանջվում: Հատուկ գիմնաստիկան, քայլքը կամ լողը պետք է հաստատուն տեղ ունենան կյանքում: Ամեն օր նշված զբաղմունքներից որևէ մեկին 30-40 րոպե պետք է հատկացնել: Սակայն ասվածը վերաբերում է միայն այն ժամանակաշրջանին, երբ ցավերը մեղմացել են, քանի որ ցավ զգալու հետ մեկտեղ որևէ աշխատանք կատարելն արդեն տառապանք է:
Եթե հետևում եք քաշին
Եթե արթրոզով հիվանդն ավելորդ քաշ ունի, ապա խորհուրդ են տրվում նիհարել: Ավելորդ քաշը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում հոդերի համար, ընդ որում, ո՛չ միայն շարժման ժամանակ, այլև կանգնած կամ անգամ նստած ժամանակ: Ավելորդ քաշը նպաստում է հիվանդության խորացմանը: Իսկ ավելորդ կգ-ներից ազատվել պետք է աստիճանաբար, խուսափելով խիստ սննդակարգերից: Դրանց ֆոնին օրգանիզմը չի ստանում սննդարար նյութեր, և աճառային հյուսվածքը զրկվում է բջիջների վերականգնման համար անհրաժեշտ բաղադրիչներից:
Հետևաբար, պետք է սկսել քաղցրի, շոկոլադի, յուղոտ մսի, երշիկի ու նրբերշիկի քանակի սահմանափակումից: Դրանք, թերևս, ամենակալորիական մթերքներն են: Օրաբաժնում պետք է ավելացնել բանջարեղենն ու ձկնամիսը, հատկապես օմեգա- թթուներով հարուստ տեսակներով: Անհրաժեշտ է կաթնամթերք օգտագործել, քանի որ դրանցում առկա կալցիումն ամրացնում է ոսկրերը, ինչը բարերար ազդեցություն ունի նաև հոդերի վրա:
Ոչ թե աշխատել ազատվել ցավից ազատվել, այլ` բուժվել:
Արթրոզով հիվանդ մարդկանց մեծամասնության խնդիրն այն է, որ հիվանդությանն ուշադրություն են դարձնում միայն դրա սրացման շրջանում, ցավի ժամանակ: Ձգտում են մեղմացնել ցավը, որից հետո խնդիրը լուծված են համարում: Սակայն աճառային հյուսվածքի քայքայման գործընթացը շարունակվում է առանց ընդմիջման, նույնիսկ, եթե ցավ չկա:
Ուստի պետք է հիմնական խնդիրը դարձնել ոչ թե ախտանշանները վերացնելը, այլ հիվանդությունը կասեցնելը: Քանի որ բարձիթողի հիվանդության դեպքում սրացման փուլերը հաճախանում են, կիրառվում են զանազան դեղեր, երբեմն` երկարատև, որոնք կանխում են աճառի հետագա քայքայումը:
Կարևոր է, որ մարդը լիարժեք կյանքով ապրի` չնայած արթրոզի առկայությանը: Դա հնարավոր է, եթե հիվանդությունը հաջողվի հայտնաբերել ու բուժել դեռևս 1-ին, 2-րդ փուլերում: Բանն այն է, որ հիվանդության զարգացման 3-րդ կամ 4-րդ փուլերում աճառն ամբողջությամբ քայքայվում է, ու հիվանդին օգնել հնարավոր է լինում միայն էնդոպրոթեզավորմամբ, այսինքն` հոդը փոխարինելով արհեստականով: Դա, իհարկե, հիվանդությունից վերջնականապես չի ազատում, քանի որ մի շարք հակացուցումներ կան` հասուն տարիքը, ավելորդ քաշը և այլն: Ուստի, ավելի լավ է կանխել հիվանդությունը: Իսկ դրա համար, նախ, հարկավոր է այն վաղ հայտնաբերել:
Դրա համար պետք է ուշադրություն դարձնել,
- եթե երեկոյան աշխատանքից կամ մարզումներից հետո հոդերը ցավում են ու հանգիստ առնելուց հետո ցավն անցնում է,
- եթե առավոտյան հոդերում կաշկանդվածություն կա և շաժումները սահմանափակ են, ու անցնում են շարժվելուց կես ժամ անց, ապա պետք է դիմել մասնագետի:
06.02.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ